Կարպետ «Կրկենի»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ «Կրկենի»- երեք երկայնակի դասավորված կարմիր շեղանկյունիների մեջ, որոնք եզերված են ատամնաձև սև շրջանակով, սև, կապույտ, կանաչ, սպիտակ, դարչնագույն երկրաչափական ու բուսական պատկերներ են, որոնք կրկնվում են նաև շեղանկյունիների և կարպետը եզերող շրջագոտիների միջև ընկած հատվածներում, բայց արդեն եռանկյունի տարածքում: Շրջանակված է երկու նեղ և մեկ լայն շրջագոտիներով. նեղերը՝ կարմիր և կանաչ ատամնաձև, իսկ լայնը՝ դաշտում օգտագործված գույներով շղթայաձև դասավորված ռոմբաձև զարդամոտիվներով: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ, Վանք գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-ական թթ. Չափս՝  180 x 348 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11601