Կարպետ «Մեղու»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ- շրջանակված է մեկ լայն և երկու նեղ գոտիներով՝ կարմիր, կապույտ, կանաչ, սպիտակ, դեղին և վարդագույն երկրաչափական զարդանախշերով: Դաշտը սև է, որի մեր տեղադրված են զիգզագաձև եզրերով մեկ և կես կարմիր գույնով գործված «մեդալյոններ»: Ամբողջ դաշտը և «մեդալյոնները» նույնպես զարդանախշված են կապույտ, կանաչ, դեղին, վարդագույն, սպիտակ կենդանական, բուսական և երկրաչափական պատկերներով: Կարպետը պատկանել է հին կոնդեցի Նոյեմզար Գալստյանին (ծնվ. 1890 թ.): Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Չափս՝  3,40 x 2,05 մ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3087