Կարպետ «նշանախշ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ «նշանախշ»՝ երկերեսանի- մուգ կարմիր հիմնագույնով դաշտի վրա բանված են կանոնավոր շարքերով խաչավոր կարմիր, կանաչ, գազարագույն նշաձև նախշազարդեր: Ունի լայն, սպիտակ թելով գործված ատամնավոր զարդանախշով եզրագծվող, մուգ կապույտ ֆոնի վրա դարչնագույն ու կարմիր ծաղկաշղթայով լայն շրջագոտի: Դաշտի մի եզրին՝ անմիջապես գոտու մոտ ունի հայատառ գրություն և թվագրում.՝ «Վ. Խ. Ն. 1932 թ.»: Մի եզրին ունի կարճ, ոլորված ծոպեր: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1932 թ. Չափս՝  240 x 136 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12879