Կարպետի մաս

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետի մաս՝ երկերեսանի- դաշտը մուգ կապույտ է, որի վրա պատկերված են սպիտակ, բալագույն, համակենտրոն բազմաթիվ կեռերով երկրաչափական ոճավորված պատկերներ, որոնց մեջ մեծ ու փոքր գազարագույն, կանաչ, դեղին, սպիտակ, բալագույն զարդանախշեր են: Որոշ զարդանախշեր իրենց մեջ ունեն խաչաձև, բրգաձև շեղանկյունիների, ութաձև, համակենտրոն քառակուսիներ պատկերող նախշեր: Ունի երեք լայն եզրագոտիներ՝ շագանակագույն, կապույտ, դարչնագույն ոճավորված երկրաչափական զարդանախշերով: կարպետը մի կողմից ունի կարճ բրդյա ծոպեր: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Չափս՝  180 x 170 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16691