«Կարս», 11-14մարտ.2005թ., Ե. Չարենցի ծննդյան 108-տարին

«Կարս», 11-14մարտ.2005թ., Ե. Չարենցի ծննդյան 108-տարին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Տեսաժապավենի հեղինակն է լրագրող Հովհաննես Պապիկյանը: Տեսանյութն սկսվում է խաշկերույթով:Տեսանյութում մինչեւ 13-րդ րոպեն Գյումրին է եւ ավտոբուսը` լի ուխտագնացներով: Այսուհետեւ` տեսարաններ Կարսից, ընդունելություն Կարսի փոխքաղաքապետի մոտ, 38-րդ րոպեին Ե. Չարենցի ծննդյան 108-ամյակի արարողությունն է հյուրոնոցում, 1ժ. 58 րոպե Երեւանն է ներկայացված, հետո նորից Կարս` Աբգար աղայի տունը` Ալեքսանդրովսկայա 8: Ուխտագնացների թվում են` ՉՏԹ տնօրեն Լ. Հակոբյանը, ՀՍՍՀ ժող. արտիստուհի Ժենյա Ավետիսյանը, լրագրող` Ռուզան Մինասյանը, Հրաչյա Մաթեւոսյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, երգահան Սասուն Պասկեւիչյանը իր ըիկնոջ, Էդվար Սեդրակյանը, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը եւ այլոք: Նյութը՝  ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, Գյումրի, Կարս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005, մարտի 11-14 Չափս՝  2 ժամ և ավելի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7625