Կարտոֆիլի հավաք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է տեսարան կարտոֆիլի դաշտից: Դաշտի կենտրոնում հողի մեջ դրոշակ է ամրացված, որի մոտ նստած է մի մարդ, կողքին կանգնած է մի աղջիկ: Նրանցից ձախ կոլտնտեսականները դույլով կարտոֆիլ են տեղափոխում մեքենա, որի վրա մի կոլտնտեսական դատարկում է կարտոֆիլ: Դրոշակից աջ աշխատում են կանայք և տղամարդիկ: Տղամարդիկ բահով հողից հանում են կարտոֆիլը, կանայք հավաքում-լցնում դույլը և տեղափոխում կարտոֆիլի կույտի վրա: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կուրթան /Ստեփանավանի շրջան/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  ա/ 12.4, բ/ 12.2 Բարձրություն (սմ)՝  ա/ 7.9, բ/ 7.9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2247/19ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-105