Կենաց ծառ (1972)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կիսավերացական մոխրասև գորշ միջավայր: Կենտրոնում՝ հաստ ծառի բուն, մի քանի երևացող բարակ ճյուղերով: Ճյուղերի վրա թվով վեց փոքրիկ մարդուկներ՝ տարբեր դիրքերով և գործողությամբ: Մեկը ճյուղից կախված, մյուսը կարասի մեջ, երրորդը մեծ, խորը թասի մեջ՝ ականջին լսելու հարմարանք, հաջորդը երկար բեղերով՝ գլխին թռչուն: Մեկ ուրիշը մորուքով՝ ձեռքերը վեր պարզած: Ծառի տակ պայմանական քարերի վրա ոգիներ: Հեղինակ՝  Էդուարդ Արթուրի Խարազյան (1939) Նյութը՝  Նրբատախտակ,տեմպերա Չափս՝  84*79 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-591/1