Կենդանակերպ անոթ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կենդանակերպ անոթ ունի ուռուցիկ երկարավուն իրան, 4 ոտք, պոչիկ: Մեջքին կա փոքրիկ ծորակ, որի շուրթը դեպի դուրս է: Իրանից դուրս է գալիս երկարավիզ ծորակ՝ կենդանու գլխով: Գլուխը չի պահպանվել: Իրանը ծածկված է երկրաչափական զարդանախշերով: Գույնը դարչնագույն է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան, գ. Ներքին Հանդ Հայտնաբերման վայրը՝  Կապան, գ. Ներքին Հանդ Նյութը՝  Կավ Հայտնաբերման ժամանակը՝  1977 թվական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. IX-VIIIդդ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1417 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-674