Կենդանիների գույները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կենդանիների գոյները Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նիկ. Սարգսեան. Կենդանիների գոյները. Հրատարակութիւն «Հասկեր» ամսագրի N14. - Թիֆլիս, 1910, էլեքտրաշարժ տպարան Ն. Աղանեանի, Պօլիս 7: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևում, նաև վերջին էջ 36-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վրա կա նաև Հովհ. Թումանյանի որդու՝ Համլիկի, մակագրությունը մատիտով՝ «Հ. Թումանեան. 1910-ի 1-ին յունիսի»: Կազմերսները և թերթերը խունացած են: Հեղինակ՝  Սարգսյան Նիկ. Էջ՝  36 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1108