Կենսաթոշակի գրքույկ՝ Միհրան Սեդրակի Ղազարյանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Վկայական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև, կարմիր, չորս էջից բաղկացած է գրքույկի վրա հայերեն և ռուսերեն տպատառերով գրված են ‹‹ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՐՔՈՒՅԿ››: Կազմի վրա /ներսից/ գրված են մասնակցի մահվան թվականը /11.03.91թ./, ‹‹57›› նիշը, ստորագրություն, ‹‹ԱԿՏ-109››, ‹‹գործ 211››, իսկ ներքևում հայերեն և ռուսերեն տպատառերով՝ ‹‹ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ›› գրությունները: Առաջին էջի վրա լրացված են տիրոջ տվյալները, ձախ կողմում փակցված է վերջինիս լուսանկարը: Էջը հաստատված է կնիքով: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965թ. Լայնություն (սմ)՝  7 Բարձրություն (սմ)՝  10 Նվիրատու՝  Բենիկ Միհրանի Ղազարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8354/5 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՊ-9