Կենցաղային

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Բնօրինակի անվանում՝  «Անցյալի կյանքից» Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ դեղնավուն Պատկերված է տեսարան գյուղական կյանքից: 1-ին պլանում կառք է, 2 կին խնոցի են հարում, 2-ը՝ երկանքով ցորեն են աղում, մի տղամարդ աղբյուրից դույլով ջուր է լցնում, իսկ ավանակը ջուր է խմում: 2-րդ պլանում գյուղական տներ են, որոնց դեմը կամով ցորեն են կալսում: Կալի շուրջը դեզեր են: 3-րդ պլանում գյուղացիները վարում և ցանում են արտերը: Հեռվում երկնագույն երկինքն է: Նկարի ներքևի աջ կողմում հեղինակի ազգանունն է: Հեղինակ՝  Ամիրյան Գերասիմ Գրիգորի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970թ. Նյութը՝  Օրգանական ապակի, յուղաներկ Լայնություն (սմ)՝  82 Բարձրություն (սմ)՝  60 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  738 Հիմնական հաշվառանիշ՝  738 Բաժնեհաշվառանիշ՝  212