«Կեսօր»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է: Նկարում պատկերված է գողտրիկ բակային տեսարան: Հաստաբուն ծառի և փարթամ սաղարթների ետևում երևում է շինության մի հատված՝ վեր սլացող աստիճաններով: Տաք ու սառը գույների հակադրության մեջ գերիշխում են տաք գունային լուծումները, որի շնորհիվ ընդգծվում է տոթակեզ կեսօրի զգացողությունը: Դարձերեսին առկա է «Վարթ., 1957 թ.»: Ենթաշրջանակին առկա է 1956 թ. հուլիս, «Սարի ծաղիկներ», «Կեսօր. Վ. Կարապետյան: Հեղինակ՝  Կարապետյան Վարդիթեր Սանասարի /1927-2014/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  70 x 55,5 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17792-2