Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Կլոր թիթեղյա սկուտեղի կենտրոնում պատկերված է շիշ, ձուկ եւ ըմպանակ: Շիշը կազմված է ապակյա բաժակի բեկորներից, սրվակներից, մետաղալարից, հախճապակու կտորներից, ձուկը՝ ապակու կտորներից, մետաղյա սանրից, զսպանակից եւ այլն: Ֆոնը՝ սկուտեղի մակերեսը, ծածկված է թերթի պատառներով, չորացված բույսերով, տարբեր կոճակներով, ուլունքներով եւ այլն: Տեղ-տեղ օգտագործված է շղարշ, ներքեւի մասում ամրացված է փոքրիկ նուռ՝ զարդարած գույնզգույն ուլունքներով: Սկուտեղի երիզը զարդարած է պլաստմասայի կտորներով: Ստեղծագործությունը համարյա ամբողջովին ծածկված է մուգ շագանակագույն ներկով (լաքով):
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1983Չափս՝ տրմ. 30 սմ, բձ. 5 սմՆյութը՝ ապակի, մոտաղ, հախճապակի, թուղթ, չոր բույս, պլաստմասսաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
30