Կիլիկիա: Փորձ աշխարհագրության արդի Կիլիկիո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կիլիկիա: Փորձ աշխարհագրութեան արդի Կիլիկիոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մատենադարան «Արաքս»-ի. Կիլիկիա: Փորձ աշխարհագրութեան արդի Կիլիկիոյ. - Պետերբուրգ, 1894, տպարան Յա. Ի. Լիբերմանի : Շապիկը մոխրագույն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում մոխրականաչավուն ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, նույն տեղում կա «Տէր Թադևոս Թումանեանց» սև թանաքով մակագրությունը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 400-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Գրքում կան բազմաթիվ սպիտակ-կապույտ նկարներ, պատկերներ: Բնագիրը տպագրված է կապույտ տառերով: Կազմերեսները խունացած են, առաջին կազմերեսը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  նշված չէ Էջ՝  400, նկ. Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  11,7 Երկարություն (սմ)՝  15,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/223