Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է լայն կանաչ բակ, որի կենտրոնից քիչ ցած ձախ կողմում կանացի չորս ֆիգուրներ են: Նրանք կանգնած են շրջանաձև, հագներին մանուշակագույն, սև, շագանակագույն, գորշ գույնի հագուստներ են: Նրանցից աջ իրենց իսկ հասակի հասնող փայտե գորշ երկնագույ ցանկապատն է, որին հենված են ¾ -ով երկու պատանիներ՝ երկար տաբատներով, երկնագույն, գորշ դարչնագույն շապիկներով: Միջին պլանում փուխր հողով նեղ հորիզոնական փողոցիկն է, որի երկայնքով քայլում է դեղնաօխրայագույն կիսաշրջազգեստով և կապույտ-մոխրագույն վերնաշապիկով կինը: Ցանկապատի հետևում մոխրա-երկնագույն տունն է՝ բարձր, երկկողմանի տանիքով: Բերքատու դեղնականաչ ծառերն են, որոնք դասավորված են տան երկու կողմերում:
Ձախ շրջանակի մոտ՝ վերևում, գորշ դարչնագույն հենասյունն է, իսկ սպիտակ, կապտավուն երկինքը ծածկված է գորշ ամպերով:
Հեղինակ՝ Եգորշինա Նատալյա Ալեքսեևնա 1926-2010Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1978Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
Ժ-67 ԿԱ ԿՊ 76