«Կիրովի փողոց»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Քաղաքային բնանկարի ժանրի աշխատանք է: Պատկերված է մի հատված Կիրովի փողոցից: Երկու կողմից բարձրանում են նորակառույց շենքեր, աջից՝ խնայդրամարկղի շենքն է: Փողոցը բազմամարդ է, խաչմերուկի կենտրոնում կանգնած է միլիցիոները: Փողոցով ընթանում են տրամվայ, տրոլեյբուս, ավտոմեքենաներ: Հեղինակ՝  Սիմոնյան Պարսամ Հունանի /1911- 1985/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ. դար Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  80 x 125 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 952