Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև, փայլեցրած մակերեսով, գնդաձև իրանով, լայն, բարձր ու թեք վզով, շուրթը՝ կլոր դեպի դուրս թեքված: Վզի հիմքում ժապավենաձև զարդագոտի է, սանրատամ դրոշմիչով կատարված թեք, հոծ գծերով: Սրանից կախված են խուզված, իրար մոտիկ սուրանկյուն եռանկյունիներ, սուր անկյունները՝ ներքև, որոնք լցված են սանրատամ դրոշմիչով կատարված երկար գծերով: Եռանկյունների մեջ փայլը հանված է: Հատակը հարթ է, լայն,: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 11.5, հատ.՝ 12 Բարձրություն (սմ)՝  23 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Զոլաքար, №5 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XIX-XVIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2136/32 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-80