Կճուճ

Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թազաքենդյան տիպի, գունազարդ , անգոբապատ: Կարմիր հիմնագույնի վրա զարդերը կատարված են սև գույնով, ունի դուրս թեքվող շուրթ, կարճ վիզ, ուռուցիկ իրան, հարթ կլոր հատակ: Զարդարված է երկրաչափական զարդերով, թռչունների պատկերներով: Վզի արտաքին մասով անցնում են հորիզոնական երկու ալիք, որորցից ներքև իրանը զարդարում են վեցական ուղղահայաց և երկարավուն ալիքաձև իջնող զարդերի մի քանի խմբեր և միանում հորիզոնական դասվորված անկյունների մեջ ամփոփված ալիքներին: Դրանից ներքև անոթը զարդարված է անկյունավոր երիզաժապավենով, որի ստորին անկյուններում տեղադրված են թռչնապատկերներ: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 18,2; հատ.՝ 16,5 Բարձրություն (սմ)՝  37,5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Գառնի ,1951թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  944/16 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-35