Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Մեծ, կարմիր, անգոբապատ, փայլեցրած, տեղ-տեղ սև ներկով պատված: Աանհարթ, քայքայված հատակով, ուռուցիկ իրանով, ոչ շատ երկար վզով, դուրս փռված շուրթով: Վզից ցած արված է ակոսագիծ: Ուսագլուխը և իրանը զարդարված է հորիզոնական և ուղղահայաց գծերի խմբերով, թիթեռնիկաձև, ցանցաձև և պարուրաձև նախշերով: Թիթեռնիկների վերևում և ներքևում արված է մեկական պարուրաձև օղակներ: Պեղումների ղեկավար՝ Ֆ. Մուրադյան: Տրամագիծ (սմ)՝  բեր.` 16,0; հատ.` 11,5 Բարձրություն (սմ)՝  26,5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Էջմիածնի շրջան, Ծաղկալանջի դամբարանադաշտ, N 8 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 19-16-րդ դդ. Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 166 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-88/23