Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Կճուճ, սև, մասամբ դարչնագույն, փայլեցված: Կլոր հատակով, դեպի վեր բարձրացող, վերևում կլորացող իրանով, ներճկված կարճ վզով, դուրս փռված, բարակ շուրթով: Ուսը զարդարված է երկու հորիզոնական գծերի մեջ առնված եղնգանախշ գոտիով, որոնք ընդհատվում են 2 մեկական և 2 իրար մոտ արված ելուստներով: Ամբողջական, վերականգնված։ Տրամագիծ (սմ)՝  բ.տր.-12 , հ.տր.- 8 Բարձրություն (սմ)՝  11,5 Հայտնաբերման վայրը՝  Արմավիրի մարզ, Արգիշտիխինիլի, Լևոնի այգի, Լ-7 փոսորակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8-7-րդ դդ Հայտնաբերման ժամանակը՝  2021թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  524 Բաժնեհաշվառանիշ՝  264/2