Կճուճի բեկորներ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեծ, փքուն, հավանաբար գնդաձև իրանով կճուճի բեկորներ են /պահպանվել է վերին մասը, բերանով/: Մակերեսը վարդագույն, հղկված, շուրթը՝ կլոր, դուրս ճկված, վիզը՝ շատ կարճ: Ուսը զարդարված է 3 նեղ ակոսագոտիներով, որոնց ստորին մասում արված են ցած կախվող սուրանկյուն եռանկյուններ՝ լցված սանրատամ գործիքով արված ալիքներով: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 12.8 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Զեյվա /Ղըզըլ թափա/, պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II հազ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1961թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1236/69 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-45