Կճուճի բռնակի բեկոր

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դարչնագույն կճուճի բռնակի կես՝ լայնացող վերջավորությամբ: Երկայնական մակերևույթը առանցքի ուղղությամբ թույլ գոգավոր է: Եզրերը կոտրատված են: Բռնակի ստորին մասում երևում են ներքևից վերև միմյանց հաջորդող եղունգազարդեր, որոնք կազմում են փոքր կոճականման թմբիկից աջ ու ձախ վեր ու վար տարածվող երկթև շառավիղներ կամ վեցաթև աստղիկներ: Հայտնաբերման վայրը՝  Զաքարի բերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. III-V դդ. Նյութը՝  կավ Լայնություն (սմ)՝  4,5 Հավաքագրող՝  Ե. Ասատրյան Հայտնաբերման ժամանակը՝  1979 թ.-1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8048/681 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-147