Կճուճիկի բեկորներ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  3 փոքր բեկորներ, սև փայլեցրած մակերեսով, գնդաձև իրանով, շրթի կլոր պսակով, որի տակից անցնում է մեկ նեղ ակոսագոտի: Ուսը զարդարված է երկու ակոսագոտիների մեջ եղևնաձև զարդ ունեցող ժապավենով: Շրթի ստորին մասում ունի երկու միջանցիկ, կլոր անցք /իրար հակադիր կողմերում/՝ կախելու համար: Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Զեյվա /Ղըզըլ թափա/, պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. I հազ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1961թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1236/52 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-45