Կյուրիոն կաթողիկոս վրաց: Պատմություն հայ-վրացական...
Կյուրիոն կաթողիկոս վրաց: Պատմություն հայ-վրացական հարաբերությանց յոթներորդ դարու մեջ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Կիւրիոն կաթողիկոս վրաց: Պատմութիւն հայ-վրացական յարաբերութեանց եօթներորդ դարու մէջ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ազգային մատենադարան Կ. Գրեց Հ. Ներսէս Ակինեան, Մխիթ. ուխտէն. Կիւրիոն կաթողիկոս վրաց: Պատմութիւն հայ-վրացական յարաբերութեանց եօթներորդ դարու մէջ: (Քառասնամեայ շրջան հայոց եկեղեցական պատմութենեն. 574-610): Պատմական ուսումնասիրութիւն. - Վիեննա, 1910, Մխիթարեան տպարան: Շապիկը բաց մոխրակապտավուն ողորկ բարակ թղթից է (առաջին կազմերեսը չի պահպանվել): Կռնակին սոսնձված է սպիտակ ստվար թուղթ: Տիտղոսաթերթի վերևի ձախ անկյունում կա «Աղայան» կանաչ թանաքով մակագրությունը: Տիտղոսաթերթին հաջորդում է տպագիր ընծայագրով էջը՝ «Ամենայն եւ մեծապայծառ տեառն Տ. Գրիգորի Վ. Ի Գովրիկեան ընդհ. աբբայի Մխիթարեանց Վիեննայ առթիւ Ս. օծման յարքեպիսկոպոս Մծբնաց նուիրէ յանմահ յիշատակ յետինն յորդւոց», սրա ներքևի լուսանցքում և վերջին՝ լրացուցիչ էջ 7-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Բազմաթիվ էջերում կան անհայտ անձի նշումները հասարակ ու գունավոր մատիտներով: Առաջին կազմերեսը չի պանպանվել, վերջին կազմերեսը խունացած ու մաշված է, գիրքը մասնատվում է:
Հեղինակ՝ Ակինյան Ն.Էջ՝ (Ա-ԻԷ), 315, 7Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910Լայնություն (սմ)՝ 13,5Երկարություն (սմ)՝ 20,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/671