Կնոջ գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մուգ կարմիր մահուդյա կտորից։ Ուղղանկյունաձև է՝ երեք եզրերը հարդարված են ոսկեթելի տրեզով և ոսկեթելից ասեղնագործ ոճավորված ծաղկանախշերի երկար շարաններով։ Եզրի երկու անկյուններումասեղնագործված են երկու թճավորված նշաձև զարդապատկերներով՝ «Կ Մ» անվանատառերով։ Ներսի կողմից եզրազարդված է գազարագույն մետաքսաթելի երիզով։ Գտկամասում գոգնոցը ունի մետաքսահյուս երկերես գոտի՝ մի երեսին դեղին հիմնագույնի վրա կարմիրով արված են երկրաչափական զարդանախշեր, իսկ մյուս երեսին հակառակը։ Երկու ծայրերում ունի բամզագույն թելերից փնջեր։ Լայնություն (սմ)՝  գոգնոց՝ 74, գոտի՝ 3 Երկարություն (սմ)՝  գոգնոց՝ 103, գոտի՝ 295 Նյութը՝  մահուդ, ոսկեթել, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա գ. Ծուղրուտ Հայտնաբերման վայրը՝  Ախալցխա գ. Ծուղրուտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.04.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6818/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3021