Կնոջ դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Բաց կանաչադեղնավուն ֆոնին՝ միջին տարիքի կնոջ դիմանկար՝ պատկերված մինչև ուսագլուխները, աջ կիսադեմով: Դեմքը՝ երկարավուն, հոնքերը՝ կլոր, աչքը՝ նեղ, կկոցած, քիթը՝ կարճ, ուղիղ, կլորավուն ծայրերով, շրթունքներն՝ ուռուցիկ, այտն արտահայտված, փոսիկով: Կզակը՝ ուռուցիկ, կլորավուն: Երկարավիզ, աջ ուսագլուխն ավելի բարձր: Փարթամ, գլխավերևում հավաքված, ճակատն ու ականջը մասամբ ծածկող, մինչև թիկունքը հասնող կարմրականաչավուն երանգներով մազեր: Հայացքը՝ ժպտուն: Վզի խորը բացվածքով, կապտականաչավուն զգեստ: Անստորագիր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945 Նյութը՝  Կտավ, մոմաներկ Չափս՝  35 x 25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 21 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 14