Կնոջ դիմանկար՝ տարազով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է սևաչյա, թխլիկ, երիտասարդ կին՝ տարազով: Գլխին կրում է թելափնջով գդակ, ճակատամասը հարդարված է դրամաշարաններով, քունքամասերին երևւմ են կարմրագույն, ուլունքազարդ կախիկներ, որոնք եզերված են ոսկե դրամներով: Երևում են գունագեղ գլխաշորերի ծայրերը: Երիտասարդ կինը հագել է դեղնագույն վերնազգեստ՝ կապտագույն թևնոցներով: Զգեստի կրծքամասը զարդարված է բազմագույն ուլունքներով և դրամաշարաններով: Գոտկատեղում կապել է կանաչ-կարմիր գույների լայն կտորից գոտի, բացի այդ կրում է նաև արծաթյա խոշոր ճարմանդով գոտի: Զգեստի փեշը հարդարված է դեղին, կանաչ, մանուշակագույն (բաց և մուգ նրբերանգների) գունաշերտերով: Քթին կրում է քթկալ-խզմա, ձեռքերի մատներին կան բազմագույն ակներով մատանիներ: Նկարված է կանաչ, գորշավուն ֆոնի վրա: Նկարիչ՝  Ա. Ֆեթվաճյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. սկիզբ Նյութը՝  ստվարաթուղթ, գուաշ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  25.8 Բարձրություն (սմ)՝  42 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6802/2 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-14