Կնուտ Համսուն: Կյանքի ճանկերում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կնուտ Համսուն: Կեանքի ճանկերում Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սևումեան Օ. ( հեղինակը նշված է վերջին կազմերեսին ). Կնուտ Համսուն: Կեանքի ճիրաններում. - Թիֆլիս, տպարան «Հերմէս», 1911: Շապիկը բաց կանաչավուն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, կենտրոնում Կնուտ Համսունի սև-սպիտակ նկարն է, վերջին կազմերեսին տպագրված են հեղինակի անունը և հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթին նույնպես կա Կնուտ Համսունի սև-սպիտակ նկարը, վերևում հեղինակի ընծայագիրն է սև թանաքով՝ «Մեծ բարեկամ Յ. Թումանեանին Օվիից», իսկ դարձերեսին՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Շապիկը խունացած է: Հեղինակ՝  Սևումյան Օ. Էջ՝  15 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  21,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/657