Կշեռք

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի ձևավոր պատվանդան, որի երկու ծայրերում արված են զույգ հենակ ելուստներ։ Պատվանդանի ողջ երկայնքով երկու կողմից անցնում են երեք ակոսներ։ Պատվանդանի կենտրոնում արված է մետաղյա հիմք, որի նստուկի վրայով անցնում է կշեռքի լծակը։ Լծակի կենտրոնում արված անցքից մետաղյա ձողը մի կողմից նստում է ակոսի մեջ, իսկ մյուս կողմից մտնում է մետաղյա հիմքի մեջ։ Պատվանդանի երկու ծայրերում արված անցքերից վեր են բարձրանում նժարները, որոնց վրա արված են քառաթև նստատեղեր։ Նստատեղի թևերի ծայրերը դեպի վեր են ծռված, որոնց վրա դրվում են կշռաթաթերը։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Նյութը՝  երկաթ, պղինձ Չափս՝  51x24 Տրամագիծ (սմ)՝  30 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  458/15 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-56/1