Կշեռք (ղանթար)

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կշեռք մեծ (ղանթար)- երկաթե լծակով, որից հաստ, երկաթե շղթաներով ամրակայված են քառանկյուն, երկաթե շրջանակների մեջ առնված փայտե նժարները: Կշեռքը ռուսական ծագում ունի. լծակի երկու թևերին դրոշմված է պատրաստող վարպետի դրոշմը՝ ծաղկային մոտիվներով զարդանախշով և շրջանակի մեջ ռուսերենով «Մ» և «Բախտով» գրություններով: Կշեռքը օգտագործվել է Երևանի մեծ շուկայում՝ Մեյդանում՝ մեծ չափի ապրանքներ կշռելու համար: Նմանատիպ կշեռք ունեցել է հայտնի գինեգործ Շուստովը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի սկիզբ Նյութը՝  երկաթ, փայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1835-19 ա, բ