Կշռաքար

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է տափակ, շրջանաձև իրանից, վզիկից և կիսագնդաձև գլխիկից: Վերին երեսին թվանշված է քաշը՝ «5», հանդիպակաց կողմում՝ լատինատառ «g»: 5 թվին հաջորդում է դրոշմակնիք, որն իրենից ներկայացնում է ժապավեն, որի ներսում առկա է «D*R» գրությունը, վերևում և ներքևում առկա են համապատասխանաբար «22» և «6» թվանշանները: Սրա կողքին կա ևս մեկ դրոշմակնիք, որը վերևում ուղղանկյուն, ներքևում՝ շրջանաձև վահանակ է, ներսում՝ «64» թվանիշը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. սկիզբ Նյութը՝  մետաղի համաձուլվածք Տրամագիծ (սմ)՝  հիմք՝ 1.6 Բարձրություն (սմ)՝  0.8 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8394/74 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-626