Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Պատմական
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Կոլաժ – 2015թ., հեղինակը ռուսաստանահայ կոմպոզիտոր, երաժիշտ, նկարիչ Ստաս Նամինն է՝ (Անաստաս Միկոյան) խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռը: Ստաս Նամինի «Պատմություն», «Հայաստան» շարքից արված այս աշխատանքը նվիրված է Հայաստանին, Ղարաբաղին, Հայոց ցեղասպանությանը: Կտավի հիմնաշերտի վրա տարբեր գույն և ֆակտուրա ունեցող նյութեր են փակցված, այդ թվում՝ հայ-ազատագրական շարժման նշանավոր գործիչների խմբանկարներ, Հայոց ցեղասպանության հետ առնչվող տարբեր տեսարաններով լուսանկարներ՝ իրենց բացատրագրերով, քարտեզ, խաչքար: Կտավի վրա մատնանշված են երեք հիմնական տարեթվեր՝ 1870թ., 1915թ., 1918թ., կենտրոնում Արարատ լեռն է՝ ներկված ծիրանագույնով, վերին ձախ անկյունում՝ լազուր երկնքում, կարմիր տառերով գրված են ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի հայտնի խոսքերը՝ «Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»: Կտավի աջ անկյունում առկա է մակագրություն՝ Ա. Միկոյան:
Նյութը՝ թուղթ, փայտ, կտավ, խառը տեխնիկաՀեղինակ՝ Ստաս Նամինն (Անաստաս Միկոյան)Երկարություն (սմ)՝ 288 սմԲարձրություն (սմ)՝ 145 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
<<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
364