Կողմնացույց

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ստուգող-չափող հարմարանքներ/սարքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Երկրաբանական կողմնացույց ГК-2, ծառայում է երկրաբանական հանույթի ընթացքում երկրաբանական մարմինների /շերտեր, երակներ և այլն/ տեղադրման տարրերը /տարածման ու անկման ազիմուտը, անկման անկյունը/ չափելու համար: Կողմնացույցի իրանը պատրաստված է ալյումինի համաձուլվածքից, ուղղանկյունաձև, երկար կողմի վրա կա 10 սմ-անոց քանոն, լայնության վրա ձախ անկյունում կա անցք, իսկ իրանի վրա կա կողմնացույց: Ձախ անկյունում կա հարթաչափ, աջ անկյունում կարգավորող պտուտակ, վերևում կողքից՝ սեղմվող, կարգավորող կոճակ: Կլոր կողմնացույցի մեջտեղում ամրացված է մագնիսական սլաքը՝ մի ծայրը դեղնավուն, գնալով հակառակ ծայրը ՝ սուր: Կողմնացույցը ապակեպատ է: Իրանի հակառակ կողմի վրա նշված է արտադրման տարեթիվը-1983, համարը՝ 4550: Արտադրողի անվանումը՝  ԽՍՀՄ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան, ք.Հրազդան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ն-ՆԳ Նյութը՝  Ալյումինի համաձուլվածք, պղինձ, մագնիս, ապակի Չափս՝  11,5 x 8սմ Նվիրատու՝  Մ.Զալիբեկյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1705 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ