Կոմիտաս (1972)

Կոմիտաս (1972)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կտավի վերին հատվածում Արարատ լեռան ֆոնին, ձախից՝ Էջմիածնի մայր տաճարը,աջից՝ խոտի բարձր դեզ,առջևում երեք եզով վար անող մարդ: Ներքևի հորիզոնական հատվածում երկու եզ լծած, հակառակ ուղղությամբ վար անող տղամարդ: Երրորդ հորիզոնականում ձախից՝ քայլող սերմնացան աղջիկ կիսադեմով, ձախ ձեռքում մեծ թաս, աջում՝ բաժակ: Աջ կողմում նստած երիտասարդ աղջիկ,ազգային տարազով:Ոտքերի մոտ բռնած կուժ: Կտավի ներքևի հատվածում,առաջին պլանում դաշնամուրի առջև կիսադեմով նստած կիսաճաղատ,մորուքով,սև սքեմով տղամարդ, ձեռքերը ստեղնաշարին: Դիմացը՝ խաչափայտից կախված խաչյալը: Հեղինակ՝  Արմիս (Արմենակ Միսիրյան) (1901-1976) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  128.5*80 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-465/1