Կոմիտաս Ռատիօժամ, Հիմնուած 1935-ին, Մոնթեվիտէօ-Ուրուկուայ, Նամակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  Կոմիտաս Ռատիօժամ, Հիմնուած 1935-ին, Մոնթեվիտէօ-Ուրուկուայ, Նամակ, 13.03.1984թ., մեքենագիր, գրված Կոմիտաս Ռատիօժամի բլանկի վրա: Վրան առկա են ստորագրություններ՝ ռատիոժամի վարիչ Աբօ Պէլեան, քարտուղարուհի՝ Արմենուհի Շէհէրլեան: Մաշված, խունացած, դեղնած, տեղ-տեղ պատռված: Վերևի մեջտեղի հատվածում Կոմիտասի նկարն է պատկերված քնարանման շրջանակի մեջ, ներքևում գրված Կոմիտաս: Նկարի երկու կողմերում անգլերեն և հայերեն գրված է` Կոմիտաս Ռատիօժամ, Հիմնուած 1935-ին, Մոնթեվիտէօ-Ուրուկուայ: թերթ՝  1 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 Նվիրատու՝  Գագիկ Շահվերդյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ-89 Բաժնեհաշվառանիշ՝  ՓՖ-32