Կոմիտասին նվիրված համերգի հրավիրատոմս-ծրագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Տոմս Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  «Հայ երգի փառքը, Մեր հանճարեղ երաժիշտ Կոմիտաս վարդապետին» Կոմիտասի օրվա շրջանակներում վարդապետին նվիրված երաժշտական-գրական երեկոյի ծրագիր: Դարձերեսին ներկայացված է ծրագիրը, որը Ա և Բ, մասերից է բաղկացած: Դիմերեսին՝ կենտրոնում Փանոս Թերլեմզյանի հեղինակած Կոմիտաս նկարն է, որի տակ Վարդապետի ստորագրությունն է, նկարի մեկնաբանությունը. «Իր ծննդավայր Կուտինա կամ Քէօթահիա (Փոքր Ասիա) քաղաքի ջերմուկներում, 1913-ի ամառ» Անստորագիր: Մակագրված է՝ Կոմիտաս Վարդապետի խնամատար կենտրոնական յանձնաժողովին, Փարիզ: Հեղինակ՝  Թ. Հ. Կուլտուրական միութեան վարչութեան կից յանձնախումբ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 Լայնություն (սմ)՝  8.9 Երկարություն (սմ)՝  13.9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ-175 Բաժնեհաշվառանիշ՝  ՓՖ-110