«Կոմմունիստ»-17 /14976/.«Պամյատնիկ ժիզնի ի տվորչեստվու» էջ` 4-րդ

«Կոմմունիստ»-17 /14976/.«Պամյատնիկ ժիզնի ի տվորչեստվու» էջ` 4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Պամյատնիկ ժիզնի ի տվորչեստվու» խորագրի ներքո «Նովոե վ մուզեե» վերնագրով հոդվածում մանրամասն ներկայացված է Ե. Չարենցի տուն-թանգարանի ցուցադրությունը` բաժիններով, ինչպես նաեւ տեղեկություններ բանաստեղծի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը վերաբերող նոր նյութերի ձեռքբերումների մասին: Նոր ձեռքբերումներում կան փաստաթղթեր, գրքեր, անձնական իրեր, գրաֆիկական եւ քանդակի ստեղծագործություններ, կենցաղի իրեր: Թանգարանի աշխատակիցներին խորապես ուրախություն է պատճառել Ե. Չարենց, Կիսլովոդսկ, 1929թ. հազվագյուտ լուսանկարը: Այն թանգարանին է տրամադրել Երեվանի բնակչուհի Ելենա Մուսայելյանը: Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Նվարդ Բաղդասարյանը Թբիլիսիում մասնակցել է բարեկամության երեկոյին` կազմակերպված Վրաստանի ԳԱ ժողովուրդների բարեկամության եվ Չարենցի տուն-թանգարանների կողմից: Նա պատմել է տուն-թանգարանի գործունեության եվ ապագայում կատարվելիք աշխատանքների մասին: Վրաց գործընկերները տուն-թանգարանին են նվիրել Տ. Տաբիձեի գրքի վրա Ե. Չարենցի ինքնագրի վերատպությունը: Բանաստեղծները, անձնական եւ ստեղծագործական հատուկ կապեր են ունեցել: Երեկոյի ընթացքում վրացերեն հնչել են Չարենցի բանաստեղծություններից` Գ. Շահնազարի թարգմանությամբ: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ն. Մովսիսյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 Չափս՝  60 սմ x 42սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3239 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6360