«Կոմմունիստ» N31   «Չարենցովսկիե դնի»

«Կոմմունիստ» N31 «Չարենցովսկիե դնի»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  «Կոմմունիստ» N31 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում «Վստրեչա ս Էլեկտրոմաշինօստոիտելյամի» հաղորդում է, որ Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ կայացել է ջերմ հանդիպում արտադրամասում: Հյուրերին ողջունել է դիրեկտոր Ռ.Ամիրյանը: Աշխատակիցները ընթերցել են հատվածներ Չարենցի երկերից: «Վ գոստյախ ու ստուդենտով» նշվում է, որ Երեվանի պոլիտեխնիկական ինստիտուտում կայացել է հանդիպում ուսանողների եվ եղբայրական հանրապետություններից ժամանած հյուրերի հետ: Ելույթ են ունեցել բազմաթիվ գրողներ, խոսել Չարենցի պոեզիայի մասին: Գրող-թարգմանիչ Գ.Շախնազարը վրացերեն ընթերցել է Չարենցի «Քամին» բանաստեղծությունը: Ջերմ ընդունելության է արժանացել Եվ.Եվտուշենկոն: «Վեչեր պոեզիի վ Արարատե» հաղորդում է, որ Արարատի շրջանը աղ ու հացով է ընդունվել տարբեր երկրներից ժամանած հյուրերին: Շրջանի 1-ին քարտուղար Գ.Մինասյանը ստեղծել է պոեզիայի մեծ երեկո:Ելույթ է ունեցել Մ.Դուդինը, ներկայացրել Չարենց պոետին,ապա՝ Հայաստանի գրողների միության քարտուղար Վ.Պետրոսյանը եվ ուրիշներ:Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2139 593 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5180