«Կոմունիզմի ուղիով» N 153,    «Չարենցը եւ Կոմիտասը»

«Կոմունիզմի ուղիով» N 153, «Չարենցը եւ Կոմիտասը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջերում Պ.Բարեյանի հոդվածն է. «Չարենցը և Կոմիտասը», ուր հեղինակը խոսում է այն մասին, որ Երևանի Եղիշե Չարենցի և Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանների, ինչպես և Էջմիածնի Կոմիտասի թանգարանի ղեկավարները համատեղ կազմակերպեցին գրական-երաժշտական ցերեկույթ Էջմիածնում: Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Ծովակ Համբարձումյանի բացման խոսքից հետո «Չարենցը և Կոմիտասը» թեմայով զեկուցման համար ձայնը տրվեց Չարենցի դուստր, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցին: Իսկ թանգարանի տնօրեն Նվարդ Բաղդասարյանը պատմեց թանգարանում ստեղծված կոմիտասյան բաժնի նյութերի մասին:: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Պարգեւ Բարեյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1726 363 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4469