Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում «Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ» խորագրի տակ վաստակավոր ուսուցիչ Հ.Դանղյանն անդրադառնում է Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Էջմիածնում մշակութային կյանքին ու կրթական գործին: Դպրոցների համար լույս է տեսնում «Կարմիր արև» գրական քրեստոմատեան: Այն սկսվում էր Ե.Չարենցի «Դեպի ապագան» երկով, որը նորություն էր ձևով բովանդակությամբ: Հեղինակը մեջբերում է հատվածներ: Ապա՝ հիշում է 1926թ. Էջմիածնի ակումբ Երևանից ժամանած 4 հոգու, որոնց մեջ էր Չարենցը: Նրանք ակումբում զրուցել են երիտասարդության զբաղմունքի, գրքի և ընթերցանությամբ մասին: Հետագայում Չարենցի հանձնարարությամբ և խնդրանքով կազմակերպվել են գրական խմբակներ, որտեղ պետք է կայանային գրքերի քննարկում և գրական դատեր: Դանղյանը խնամքով պահել է Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն և հանձնել թանգարանին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2121 569
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5148