«Կոնդ. Մանկություն»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիոն բնանկար: Գեղանկարում պատկերված է Կոնդի կավաշեն պարսպապատ տուն՝ փայտե պատշգամբով: Առաջին պլանում հոլ խաղացող երեք տղա: Քիչ հեռու, ավանակին նստած տղամարդ: Երկրորդ պլանում չադրայով ծածկված կնոջ ֆիգուր: Գեղանկարում գերիշխում են դեղնավունը, շագանակագույնը և մոխրագույնը: Կտավն առնված է սև գույնի շրջանակի մեջ: Ստորին ձախ անկյունում հայատառ գրություն՝«Հ. Սահակյան, 1992 թ.»: Հեղինակ՝  Սահակյան Համբարձում Գուրգենի /1935/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1992 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  55 x 65 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16693