Կոնյակի սպասք

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Սպասքը բաղկացած է սկուտեղից և 5 գավաթներից: Սկուտեղը վարդյականման է ոսկեզօծ ֆոնով և զարդարված է վերադիր արծաթյա բուսանախշով: Սկուտեղի շուրջը վերադիր ոլորված նախշ է, վարդյակի թերթիկների միացման տեղում բուսանախշեր: Սափորը ցածր պատվանդանով է, ձվաձև ոկեզօծ իրանը զարդարված է վերադիր արծաթյա նախշով, երկար վզիկը՝ ոլորաձև զարդով, ունկը թռչնաձև է: Գավաթների ոսկեզօծ ըմպանակները վերադիր բուսանախշով և բարձր ոտիկով միանում են շրջանաձև, հատիկավոր զարդով երիզված պատվանդաններին: Հեղինակ՝  Չուլոյան Ժիրայր Նյութը՝  Արծաթ Քաշ (գր)՝  985գր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  229 Հիմնական հաշվառանիշ՝  229 Բաժնեհաշվառանիշ՝  475