Կոշիկի կաղապար

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկմաս է, ներքևի հատվածը ոտնաթաթի մասում՝ լայն, դեպի քիթը քիչ սրացող: Ոտնաթաթին և կրունկին երկաթե ագուցիչներով միացված է ելուստաձև, ներքևում կլորավուն, տափակ, լայն հատված: Ներբանի ողջ մակերեսին ամրացված է թիթեղ: Օգտագործվել է կոշիկի կաշին կաղապարելու, ձև տալու համար: Կաղապարը կանացի ձախ ոտքի կոշիկի համար է: Նյութը՝  փայտ, երկաթ, կաշի Չափս՝  22x7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6526/2ա Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-519