Կոշիկի կաղապար

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Կոշկակարության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաղապարը երկմաս է, ներքևի հատվածը ոտնաթաթի մասում լայն դեպի քիթը քիչ սրացող, իսկ կրունկը ավելի նեղ, երկկողմ, թեք պատերով դեպի վեր նեղացող: Ոտնաթաթին ու կրունկին վերին հատվածում կարճ կաշեփոկով միացված է ելուստաձև, ներքևում կլորավուն, տափակ լայն հատված: Օգտագործվել է կոշիկի կաշին կաղապարելւո, ձև տալու համար: Կրունկի պատին կա կոշիկի չափսը՝ 41: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի կես Նյութը՝  փայտ, կաշի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6526/1ա Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-519