Կոշկակարը և աշակերտը (1980)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Աղյուսապատ և սալահատակ ինտերիերում՝ կլոր փայտե սեղանի շուրջ, դեմ-դիմաց նստած երկու ֆիգուր: Աջից՝ կողքից պատկերված շիկահեր, բեխերով տղամարդ՝ նստած փայտե փոքրիկ աթոռին՝ կարմիր վերնաշապիկով, գոգնոցով: Կռացած, ձախ ձեռքով բռնած ծնկին դրված կոշիկը, աջով՝ կոշկակարի գործիքը: Ձախից՝ նրա դիմաց, նստած երիտասարդ տղա, նույնպես կողքից պատկերված, ևս կռացած, ձախ ձեռքով բռնած ծնկին դրված կոշիկը, աջով՝ աքցանը: Կենտրոնում՝ սեղանի վրա, նավթավառ լամպ, աքցան,կարմիր կլոր աման: Սեղանի շուրջբոլորը կոշկակարի գործիքներ: Տղայի կողքին՝ հատակին, ընկած մուրճ: Հեղինակ՝  Հայկ Մուշեղի Զաքարյան (1925 ) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  59.5*89.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-205/1