Կովկասյան ջրասամույր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2009 թ. դեկտեմբերի 16-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ կովկասյան ջրասամույր և անդրկովկասյան գորշ արջ» թեմային նվիրված նամականիշեր: Կովկասյան ջրասամույրը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, ոչնչացման վտանգի առաջ է կանգնած: Հայաստանում հանդիպում էր ամենուրեք: Բնակվել է բոլոր լանդշաֆտային գոտիների քաղցրահամ ջրամբարներում: Վերջին տարիներին թվաքանակը խիստ անկում է ապրել հիմնականում Սևանի ջրի մակարդակի իջեցման հետևանքով: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2009 Չափս՝  3,2x3,2 սմ Նկարագրություն՝  Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ: XIV թողարկում: Անվանական արժեքը՝ 120 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Տպարան՝  Letra Viva S. A. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1304-Նամ.