«Կորչի չադրան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանք է: Նկարիչը պատկերել է մուսուլման կնոջ ազատագրումը ստրկությունից: Սովետական կարգերի օրոք լուսավորված մի խումբ երիտասարդ թուրք կանայք դեն են նետում իրենց դեմքն ու մարմինը արտաքին աշխարհից թաքցնող քողը: Մի կին ուղտի վրա նստած բարձր պահել է ալ դրոշը: Հեռվում տան պատշգամբից կախված են Լենինի և Ստալինի դիմանկարները: Ձախից ներքևում հայատառ գրություն՝ «Ս. Առաքելյան, 1934, Երևան»: Հեղինակ՝  Առաքելյան Սեդրակ Առաքելի /1884-1942/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  130 x 200 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 868