Թեմա՝
Զենք
Ենթաթեմա՝
Սառը զենք
Տեսակ/ժանր՝
Սուր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է երախակալից և շեղբից: Երախակալը կազմված է՝ բռնատեղիից, աղեղնակ-պահպանակից: Բռնակ՝ փաթաթված ոլորահյուս մետաղալարով, ամփոփված սաղավարտաձև պահպանակի մեջ, որի գլխի մասում գնդաձև կանթ է՝ շարժական օղակով:
Բռնատեղիի գլխիկն՝ աղեղնակ-պահպանակ, որը, աստիճանաբար կորանալով, բաժանվում է 5 ոճավորված աղեղնակի՝ վերջնամասում միանալով: Աղեղնակ-պահպանակի ներքևի հատվածում՝ ձվաձև ելուստ: Շեղբը՝ միասայր: Երկու կողմից՝ մեկական ակոսով: Ակոսները՝ գեղազարդված՝ բուսական, երկրաչափական և հերալդիկ պատկերներով: Շեղբի մի կողմում՝ Օսմանյան կայսրության դրոշի լուսինը և աստղը: Երախակալից մինչև զարդանախշված հատվածը՝ դրոշմված. ‹‹P.O & C O››: Շեղբի բութ կողմում՝ երախակալին, լատինատառ արձանագրություն. ‹‹HOHANNES MEGUERDITCHIAN CONSTANTINOPLE››:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԳերմանիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դ. սկիզբՆվիրատու՝ Հակոբ ՋելալյանԼայնություն (սմ)՝ շեղբի՝ 2.5Երկարություն (սմ)՝ 90Նյութը՝ պողպատ, արույր, պլաստմասաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8229/18ա,բ
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-839