Կորսուր՝ պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Սուր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երախակալից և շեղբից: Երախակալը կազմված է՝ խաչարդից, բռնատեղիից, աղեղնակ-պահպանակից: Բռնատեղին՝ փաթաթված ոլորահյուս մետաղալարով, ամփոփված սաղավարտաձև պահպանակում, որի գլխամասում գնդաձև օղակ է: Շեղբը՝ միասայր, երկու կողմից՝ մեկական ակոսով: Ակոսները՝ գեղազարդված՝ բուսական, երկրաչափական և հերալդիկ պատկերներով: Շեղբի մի կողմում՝ Օսմանյան կայսրության դրոշի լուսինը և աստղը, բութ մասում՝ երախակալին, լատինատառ արձանագրություն. ‹‹VAHRAM TADJIRIAN››: Մետաղյա պատյանը՝ կաշեպատ, վերնամասում ունի գոտեկապ, ետնամասում ամրակ, ծայրակալին՝ լեզվակ: Գոտեկապի աջ կողմում՝ շարժական օղակ: Լայնություն (սմ)՝  շեղբի՝ 2 Երկարություն (սմ)՝  87 Նյութը՝  պողպատ, պղինձ, փայտ, նիկել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8229/19ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-839