Կուլա

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Գինու աման Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կուլան գորշ մկնագույն երանգ ունի: Իրանը ծածկված է պատինայի շերտով: Գնդաձև իրանն ավարտվում է նեղ, երկար վզով: Բերանը և ունկը ջարդված են: Պարանոցի տակ երկու ակոսավոր շրջանագծեր են գնում, որոնք զարդանախշված են գծիկներով: Ուսերից դեպի ներքև փռված են կետազարդ աստղի թևերը: Տրամագիծ (սմ)՝  5 Բարձրություն (սմ)՝  25 Հայտնաբերման վայրը՝  Կապանի Շիկահող գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա-9-8-րդ դդ. Նյութը՝  Կավ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-57 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-15